вторник, 28 мая 2013 г.


ՆՈՐ ՀԱՅ ԱՐԻԱՆԸ
Մի ազգ , որը տեսել է հաղթանակ և դառը պարտություն , չի կոտրվել և չի վերացել անգամ երբ      բյուր-բյուրերով կոտորում էին նրան ,որը հազարամյակների թատերաբեմի ՝  մի մասն է կազմում ,  ուղղակի ունի մեծ պատգամ և Աստվածատուր ազգի մասին է խսքը գնում , որը Աստծո առաքելությունն է համայն մարդկություն : Եվ ծնվեց նա ով պիտի առաջնորդի մարդկությանը դեպի լավը , որը պիտի ջնջի պատմ ության վաղվա էջերից անարդարությունը իր ազգի հանդեպ , դրանով ազդարարի արշալույսը նոր մարդկության:  
Ծնվեց նա և նրա ծնողը ազգն էր , որ սպասել էր նրա գալուստին դեռ շատ վաղուց և կուտակել էր նրա համար իմաստություն , որը նա ծծում էր կաթի փոխարեն : Անունն էր նրա ԱՐԻԱՆ  : Արշալույսը ազգի և նրա առաջնորդի ծագեց խավարից , որը պիտի լուսավորի Արիանը:
Թափառաշրջիկ է նա ՝ Արիանը , որը մուրրում է ամենքից և տալիս ամեն ինչ , հանուն նոր մուրրման առ ազգ: Նա չի վերցնում քանզի ձգտում  է մեծ աղքատության , երբ ամեն ինչ կտա ամենքին:
Երբ Արիանը դարձավ 17 տարեկան ՝ նա լքեց իր տունը , հանուն իր տան արարման:
ՆԱԽԱԲԱՆ?
Խավար էր նրա ճամփան և խոսեց ինքն իր հետ այսպես.
<<Միմիայն Խավարություն, ահա այսօր բոլորի մտքերն ու արարքներն և այն ամենը ինչ այսօր  եղելություն է պիտի կործանվի և ոչ այն պատճառով որ ես այդպես եմ ուզում , այլ այն որ բնությունը  մրցակցում ու զարգացում է ցանկանում: Ժամանակավոր է բարին առանց չարի և չարն առանց բարու , քանզի ձգտմանն ու նոր արարմանն է  խթանում ամենի հակադրությունը: Այսօր ես ծնունդն եմ լույսի և խավարի: Խավար որ  ուզում է ապրել , և լույս որ ցանկանում է վերածնվել: Բացարձակ խավար և բացարձակ լույս , ահա թշնամիները կյանքի ,  մահացու թշնամիները , որոնք ոչնչության են վերածում կյանքը: Իմ խոսքերը թող լսեն միայն խավարի և լույսի կրողները , եվ միայն նրանց ականջներին է հասու իմ մտքերը:>>
Հանկարծ նա նշմարեց հեռվում մարդու ՝ ում ձեռքին լապտեր կար: Լապտերով մարդը ինչ որ անհասկանալի ձայներ էր արձակում , որը ավելի շուտ գայլի ոռնոցի էր նման քան մարդու աղաղակի: Մոտենալով Արիանին , երևաց նրա դեմքը: Առնոտ  ու կեղտոտ էր նրա երեսը ,որը միմիայն լապտերի շնորհիվ էր նշմարվում այդ խավարի մեջ:
-Ինչ է պատահել մոլորյալ  , ում ես փնտրում այս խավարում?
Առանց համբերելու ու մտածելու լապտերով  մարդը սկսեց գոչել:
-Այդ դու ես , այո . որ պիտի ծնվեիր : Ես հենց քեզ էի փնտրում  : Դու պիտի լուսավորես խավարը և փայփայես խավարը հանուն արարման: Ես ոռնում էի կարոտից , քանզի կարոտել էի արարմանը և չեի հավատում Արարչի գոյությանը: Բայց ահա Արարիչը արարեց մի նոր Արարչի հանուն կյանքի և հանուն հենց իրեն:
Այս  խոսքերը կրկնելով նա չքվեց , մարեց և նրա լույսը , որովհետև նա այլևս չէր փնտրում, նա գտել էր այն ինչին կարոտում էր:
Այդ ժամ Արիանը առաջին անգամ ցավ զգաց : Ոտքը նա դրել էր օձի գլխին:Նա ժպտաց և ոտքը քաշելով այսպես խոսեց օձի հետ:
<<Իմաստությունը որքան մեծ է , այնքան նա ձգտում է հորձելու սփյուռ մարդկության և իմաստություն չէ , երբ իմաստությունդ ճշմարիտ թե արդար , չի արարում: Ես մինչ թափառումն առ աշխարհ չէի արարում և դա էր պատճառը իմ անզգայության: Այսօր ես մոլորյալին հանդիպեցի և առաջին հենց քեզ արարեցի: ՑԱՎՆ Է ՈՐ ՄՂՈՒՄ Է ԴՐԱ ԻՍԿ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆԸ ,ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՑԱՎԻ : Դու մարդկության  բարեկամ , որ սկիզբն ես տալու զգայությանը , հարություն պարգևիր այս մեռելներին , դու իմ ընկեր անբաժան , ամեն անգամ ցավ պատճառիր հանուն նորի կերտման և որքան իմաստությունը , այնքան ավելի ես խայթում և ցավեցնում: Ամենաշատը Արարչի հոգին է ցավում , չէ որ դա է պահանջում դրդիչ ուժը հաղթահարման , դեպի լավը , դեպի նոր ‘ ավելի հուժկու ցավը: Դարձիր ինձ հետ թափառական  և խայթիր , ցավեցրու իմ խոսքերով մոլորյալներին: Ահա և մեր առջև գյուղաքաղաքը: … Վաղը շատ հոգու սրտեր ենք խայթելու>>
Այսպես Արիանը օձի հետ առաջ շարժվեց  , դեպի գյուղաքաղաք:

Комментариев нет:

Отправить комментарий