- Ես Ազատարար Չեմ: Ազատարարներ Գոյություն Չունեն: Մարդիկ Իրենք Են Իրենց Ազատում!( Y no soy un libertador. Además, los libertadores no existen. Son los pueblos los que se liberan por sí mismos…)
- Ես Միշտ Սիրել Եմ Երազել Եվ Երբեք Չեմ Դադարի Երազել , Քանի Դեռ Փամփուշտը Չի Կանգնեցրել Ինձ! ( Siempre me ha gustado soñar y no dejo de soñar jamás hasta que me pare la bala...)
- Մենք Չենք Կարող Վստահ Լինել Նրանում , Որ Գոյություն Ունի Մի Բան Որի Համար Կարող Ենք Ապրել , Քանի Դեռ Մենք Պատրաստ Չենք Լինի Տալ Այդ Բանին Մեր Կյանքը!
- Եղեք Իրատեսներ - Պահանջեք Անհնարինը !
суббота, 1 июня 2013 г.
Էռնեստո Չէ Գեվարաի Մի Քանի Մտքերը
Գլոբալիզմի Իրական Դեմքը
Իմպերիալիզմ
Իմպերիալիզմը ծագել է բանական մարդու հետ զուգահեռ: Իմպերիալիզմը ներկայցնում է իրենից մի համակարգ , որը նպատակ է հետապնդում ամբողջ մարդկության վարքագիծը,հայացքները,մշակույթը, վարքն ու բարքը հարմարեցնել մեկ անբոխի հայացքներին : Գլոբալիզմը Իմպերիալիզմին Հոմանիշ հասկացողություն է:
Այսօր շատ շատերը հակադրվում են Գլոբալիզմին , դեմ են այդ երևույթին: Սակայն քիչ չեն նաև այնպիսիները ովքեր ոչ մի բացասական երևույթ չեն տեսնում Գլոբալիզմի մեջ: Առաջին հայացքից հրապուրիչ է իրականում Գլոբալիզմը : Շատերը գտնում են , որ եթե մարդիկ ունենան մեկ կրոն ապա չի լինի պատերազմ , հակամարտություն և այլ սարսափելի իրողություններ: Գտնում են որ մեկ մշակույթը կբերի մարդկային հայցքների հակասությունների վերացմանը: Ահա այս գործոնները առաջ քաշելով նրանք հանգում են սխալ եզրահանգման թե իբր Գլոբալիզմը բերելու է Հավիտենական Խաղաղության , որն ել իր հերթին կապահովի մարդկության բարեկեցության աստիճանի շեշտակի բարձրացմանը:
Սրանք սոփեստություններ են և երբ մակերեսորեն ես նայում թվում է ճշմարտություն իսկ երբ խորությամբ ես սկսում դիտարկել , ապա Գլոբալիզմի բուն , իրական էությանն ես հանդիպում և սարսափում ես:
Մարդկության մղիչ ուժը եղել է ձգտումը : Իզուր չէ որ Մարկեսը նշել է իր հանճարեղ միտքը՝ << Մարդկությանը առաջ է տարել դժբախտ սերը>>:
Եթե մարդը չունի մի ինչ որ իր ապա նա ձգտում է ունենալ այն իսկ ունենալու համար հարկավոր է լարել ուղեղը և մտածել , պրպտել որն էլ բերում է նոր մտքերի որոնք չեն եղել մինչ ինքը:
Ֆրիդրիխ Էնգելսը Նշել է որ Բանական մարդը ծնվել է Աշխատանքից և Homo Sapiens նրա նախահոր աշխատանքի անցման պատճառով: Սակայն թույլ տվեք չհամաձայնել մեծն հանճարի հետ: Նախ մարդը բանական էակ է դարձել միմիայն Գոյության պայքարի և բնական ընտրության շնորհիվ: Գոյության պայքարը մղել է մարդուն աշխատացնել ձեռքը ոչ թե աշխատելու այլ պաշտպանվելու և հարձակվելու համար: Դա հետագայում հանգեցրեց նաև ձեռքի որպես աշխատանքի միջոց օգտագործելուն: Երբ մարդը հայտնաբերեց կրակը նա նախ այն օգտագործեց գայլերին,հովազներին և այլ գիշատիչներին վախեցնելու համար: Այսինքն կրակը ծնվեց նորից Մրցակցության մեջ հաղթելու համար և ոչ որպես սննդի մշակման համար:
Մահակները նույնպես պայքարելու համար ստեղծվեց Մարդու կողմից և ոչ Քարին հարվածելու համար:
Այսպիսով Բնության օրենքը Մրցակցությունն է որը ծնում է Նոր հորիզոններ բոլոր կենդանի Էակների համար: Մարդը Բնությանն զավակն է և հետևաբար ենթարկվում է նրա օրենքներին թե ենթագիտակցորեն և թե գիտակցորեն: Մի մոռացեք եղբայրենր որ Ենթագիտակցությունը Գիտակցության ծնունդն է:
Բոլորիս հայտնի է մի Ֆենոմեն. հանճարը տարբերվում է մյուսներից : Իսկ ինչու ? Արդյոք ձեզ չի հետաքրքրել այդ հարցը?Իրականում Հանճարը հանճար է հենց դրանով և նրա ֆենոմենալ ստեղծագործ ունակությունը հենց այդ է . Նա տարբերվում է մեզանից և նա հետևաբար այլ մատածելակերպ ունի իսկ դրանից ել հետևում է նրա անատոմիաֆիզիոլոգիական յուրահատկությունը: հասարակության 70 % տարօրիանկ չէ այդ 70 %-ի մեջ ներառվող ցանկացած անհատի աչքերում: Ունենալով միանաման մտածելակերպ նրանք այլևս հանճար չեն կարող լինել քանի որ Արդեն իսկ այդ 70 % իր պոտենցիալը ներ է դրել գիտության մեջ և այլևս այդ 70 % մոտ առանց սեփական հաղփահարման չի կարելի գտնել ոլորտ որ կարելի էր հայտնաբերել: Ինքնին այդ 70 % նույնպես հանճար են սակայն ամբողջ պոտենցիալը նրանց արդեն ներ է դրվել իսկ մնացածի համար հարակավոր է արդեն մարդկության քայլը դեպի ատաջ որը և կատարում են հանճարները:
Այսպիսով հասկանալի է դառնում որ անհնարին է պատկերացնել մարդկության զարգացումը , Homo sapiens-ի հաղթահարումը եթե մարդիկ դադարեն սեփական եսը դոմինանտ դիրքում պահելը :
Այսպիսով ցանկացած բնագավառի զարգացում մրցակցություն է պահանջում . չկա այն չկա նաև զարգացում: Պատկերացրեք ինչ կլիներ կրթությունը եթե չլիներ աշակերտական մրցակցություն , ուսանողական ...
Բնականաբար հարց է ծագում. Իսկ ինչ է Ամերիկյան մտածողները, ղեկավարները չեն գիտակցում այս ամենը?Իհարկե գիտակցում են և նրանց նպատակը հենց մրցակիցների հեռացումն է և սա ես անվանում են ՍՊԻՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ : Նրանք ցանկանում են հավատացնել բազում - բազում անհատների թե իբր իրենցը անպետք է , հնադարյան : Իհարկե կան համոզմունքեր , սկզբունքներ որոնք հնացել են և որոշ ծույլերի պատճառով այդ սկզբունքները չեն մոդեռնիզացվել : Ազգայինի հիմքի վրա մենք պիտի ստեղծենք նորը . . .
Գլոբալիզմը homo sapiens-ի լճացմանն է բերում!
вторник, 28 мая 2013 г.
ՆՈՐ ՀԱՅ ԱՐԻԱՆԸ
Մի ազգ , որը տեսել է հաղթանակ և դառը պարտություն , չի կոտրվել
և չի վերացել անգամ երբ բյուր-բյուրերով
կոտորում էին նրան ,որը հազարամյակների թատերաբեմի ՝ մի մասն է կազմում , ուղղակի ունի մեծ պատգամ և Աստվածատուր ազգի մասին
է խսքը գնում , որը Աստծո առաքելությունն է համայն մարդկություն : Եվ ծնվեց նա ով պիտի
առաջնորդի մարդկությանը դեպի լավը , որը պիտի ջնջի պատմ ության վաղվա էջերից անարդարությունը
իր ազգի հանդեպ , դրանով ազդարարի արշալույսը նոր մարդկության:
Ծնվեց նա և նրա ծնողը ազգն էր , որ սպասել էր նրա գալուստին
դեռ շատ վաղուց և կուտակել էր նրա համար իմաստություն , որը նա ծծում էր կաթի փոխարեն
: Անունն էր նրա ԱՐԻԱՆ : Արշալույսը ազգի և նրա առաջնորդի ծագեց խավարից
, որը պիտի լուսավորի Արիանը:
Թափառաշրջիկ է նա ՝ Արիանը , որը մուրրում է ամենքից և տալիս
ամեն ինչ , հանուն նոր մուրրման առ ազգ: Նա չի վերցնում քանզի ձգտում է մեծ աղքատության , երբ ամեն ինչ կտա ամենքին:
Երբ Արիանը դարձավ 17 տարեկան ՝ նա լքեց իր տունը , հանուն
իր տան արարման:
ՆԱԽԱԲԱՆ?
Խավար էր նրա ճամփան և խոսեց ինքն իր հետ այսպես.
<<Միմիայն Խավարություն,
ահա այսօր բոլորի մտքերն ու արարքներն և այն ամենը ինչ այսօր եղելություն է պիտի կործանվի և ոչ այն պատճառով
որ ես այդպես եմ ուզում , այլ այն որ բնությունը
մրցակցում ու զարգացում է ցանկանում: Ժամանակավոր է բարին առանց չարի և չարն
առանց բարու , քանզի ձգտմանն ու նոր արարմանն է
խթանում ամենի հակադրությունը: Այսօր ես ծնունդն եմ լույսի և խավարի: Խավար
որ ուզում է ապրել , և լույս որ ցանկանում
է վերածնվել: Բացարձակ խավար և բացարձակ լույս , ահա թշնամիները կյանքի , մահացու թշնամիները , որոնք ոչնչության են վերածում
կյանքը: Իմ խոսքերը թող լսեն միայն խավարի և լույսի կրողները , եվ միայն նրանց ականջներին
է հասու իմ մտքերը:>>
Հանկարծ նա նշմարեց հեռվում մարդու ՝ ում ձեռքին լապտեր կար:
Լապտերով մարդը ինչ որ անհասկանալի ձայներ էր արձակում , որը ավելի շուտ գայլի ոռնոցի
էր նման քան մարդու աղաղակի: Մոտենալով Արիանին , երևաց նրա դեմքը: Առնոտ ու կեղտոտ էր նրա երեսը ,որը միմիայն լապտերի շնորհիվ
էր նշմարվում այդ խավարի մեջ:
-Ինչ է պատահել մոլորյալ , ում ես փնտրում այս խավարում?
Առանց համբերելու ու մտածելու լապտերով մարդը սկսեց գոչել:
-Այդ դու ես , այո . որ պիտի ծնվեիր : Ես հենց քեզ էի փնտրում : Դու պիտի լուսավորես խավարը և փայփայես խավարը
հանուն արարման: Ես ոռնում էի կարոտից , քանզի կարոտել էի արարմանը և չեի հավատում
Արարչի գոյությանը: Բայց ահա Արարիչը արարեց մի նոր Արարչի հանուն կյանքի և հանուն
հենց իրեն:
Այս խոսքերը կրկնելով
նա չքվեց , մարեց և նրա լույսը , որովհետև նա այլևս չէր փնտրում, նա գտել էր այն ինչին
կարոտում էր:
Այդ ժամ Արիանը առաջին անգամ ցավ զգաց : Ոտքը նա դրել էր
օձի գլխին:Նա ժպտաց և ոտքը քաշելով այսպես խոսեց օձի հետ:
<<Իմաստությունը որքան մեծ է , այնքան
նա ձգտում է հորձելու սփյուռ մարդկության և իմաստություն չէ , երբ իմաստությունդ ճշմարիտ
թե արդար , չի արարում: Ես մինչ թափառումն առ աշխարհ չէի արարում և դա էր պատճառը իմ
անզգայության: Այսօր ես մոլորյալին հանդիպեցի և առաջին հենց քեզ արարեցի: ՑԱՎՆ Է ՈՐ
ՄՂՈՒՄ Է ԴՐԱ ԻՍԿ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆԸ ,ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՑԱՎԻ : Դու մարդկության բարեկամ , որ սկիզբն ես տալու զգայությանը , հարություն
պարգևիր այս մեռելներին , դու իմ ընկեր անբաժան , ամեն անգամ ցավ պատճառիր հանուն նորի
կերտման և որքան իմաստությունը , այնքան ավելի ես խայթում և ցավեցնում: Ամենաշատը Արարչի
հոգին է ցավում , չէ որ դա է պահանջում դրդիչ ուժը հաղթահարման , դեպի լավը , դեպի
նոր ‘ ավելի հուժկու ցավը: Դարձիր ինձ հետ թափառական և խայթիր , ցավեցրու իմ խոսքերով մոլորյալներին:
Ահա և մեր առջև գյուղաքաղաքը: … Վաղը շատ հոգու սրտեր ենք խայթելու>>
Այսպես Արիանը օձի հետ առաջ շարժվեց , դեպի գյուղաքաղաք:
Подписаться на:
Сообщения (Atom)