![]() |
newarmenian |
Այսօր եվրոպան կանգնել է լուրջ խնդրի առջև: Այլևս Եվրոպան չի հրապուրում իր արժեքային համակարգով շատ ու շատ երկրներին...
Ասելով Եվրոպա մարդկանց գերակշիռ մասը հասկանում է համասեռամոլություն, գեյ պարադ, ազատության անսահման հնարավորություն, թմրամոլության խրախուսում, այլասեռվածություն...կարելի է անսահման բնորոշումներ տալ, որոնք պատվազրկում են ցանկացած գիտակից հասարակությանը:
Վերը շարադրվածից ծագում է տրամաբանական հարց:Արդյոք? վերը նկարագրված բնորոշումները կարելի է ընդհանրացնել ողջ Եվրոպացիներին: Բնականաբար միանշանակ ՈՉ!
Եվրոպական արժեքները ոտնահարում են փոքրամասնությունը, որոնց մարդիկ անվանում են կրոնական փոքրամասնությւոններ, սեռական փոքրամասնություններ եվ հետևաբար սա դեմոկրատիա չի կարող համարվել, քանի որ պաշտպանելով փոքրամասնությանը ոտնահարում են մեծամասնությանը: Այսպիսով իրականում այսօրվա Եվրոպան ոչ թե պաշտպանում է համամարդկային արժեքները այլ ընդհակառակը ոտնահարում է այն:
Եվրոպան այսօր դարձել է այն ամենի հովհանավորը` որին դեմ են թե Եվրոպայի բնակչության մեծամասնությունը և թե առհասարակ գիտակից մասսան:
Ինչպես կարելի է արդարացնել և չդատապարտել Pussy Riot խմբին, որը անարգում է մեծամասնության կրոնական համոզմունքները, բացի դրանից ծաղրում և հրահրում ազգային ատելություն որոշակի ազգերի նկատմամբ?:
![]() |
newarmenian |
Հետևաբար Եվրոպան իրականում հակված է տոտալիտարիզմին, երբ որոշակի անհատների համոզմունքը դառնում է առաջնորդող մեծամասնությանը:
Ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել այս կործանարար քաղաքականությունը?...
Բնականաբար ատելության ֆոնի բարձրացումը փոքրամասնությունների նկատմամբ: Իսկ դա այլ անուն չունի քան Ֆաշիզմն է... Հետևաբար մարդիկ ատելու են առավել մեծ չափով նրանց, ովքեր իրենցից ներկայացնում են կրոնական փոքրամասնություն, սեռական փոքրամասնություն և այլն:
![]() |
newarmenian |
Իսկ միգուցե հենց նրանց Ֆաշիզմն է հարկավոր, նոր անվանմամբ...?
Արդյոք խելամիտ կլիներ, եթե Եվրոպան հայտարարեր, որ Ֆաշիստական գաղափարախոսությունը կարող է օգտակար լինել այն պետության համար, որը հարում է դրան...Բնականաբար եվրոպայի բնակչության մեծամասնությունը դեմ կարտահայտվեր, այդ հայտարաորությանը...Եվ բնականաբար Եվրոպան փորձելու է այնպիսի կառուցվածք ստեղծել հասարակության, որը ուղղակիորեն դրական վերաբերմունքով կմոտենա որոշակի խմբավորումների ոչնչացմանը, քանի որ նրանց գոյությունը դարձել է անտանելի արդեն:
Ցավոք համաշխարհային քաղաքակրթությունը ավելի ու ավելի է տեղ տալիս որոշակի ֆաշիստական գաղափարներին և հարցի լուծումը կապում են Ֆաշիզմի հետ...
Եվ այսպիսով արդյոք Եվրոպան չի տանում Եվրոպայի բնակչությանը ֆաշիզմի?...!
BY NEWARMENIAN
Комментариев нет:
Отправить комментарий