суббота, 16 ноября 2013 г.

ԱՄՆ-ն ՁԳՏԵԼՈՒ Է ԱՊԱԳԱՅՈՒՄ ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՄԱՆԸ, ՄԱԿ-Ը ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱԶԳԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ԳԱՐԱՆՏ?

newarmenian
newarmenian
ՄԱԿ-ը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման համար, նաև երկրների համագործակցությունը կազմկաերպելու նպատակով:
 Իր պատմությունը ՄԱԿ-ը սկսել է 1945-ից չնայած նրա սաղմերը արդեն կային 1942-ից երբ նացիստական գերմանիան ձեռնոց նետեց ոչ միայն ԽՍՀՄ-ին այլ նաև ողջ մարդկությանը: ՄԱԿ-ը ինքնին ծնունդն էր հակահիտլերյան կոալիցիայի անդամների որոնց մեջ մտնում էին 3 գլխավոր պետություններ.ԽՍՀՄ, ԱՄՆ և Անգլիա: ՄԱԿ-ը II համաշխարհային պատերազմի ավարտի ծնունդն էր և իր կառուցվածքով բավարարում էր այն ժամանակ ձևավորված աշխարհին:
 Աշխարհը այն ժամանակ երկկենտրոն էր և բաժանված էր երկու կենտրոնի: Առաջին կենտրոնը դա խորհրդային ճամբարն էր ԽՍՀՄ-ի ղեկավարմամբ: Երկրորդ ճամբարը Լիբերալիստականն էր, որը առաջնորդում էր ԱՄՆ-ն: Մյուս երկրները որոնք ցանկանում էին անդամակցել ՄԱԿ-ին կամ հարում էին ԽՍՀՄ-ին կամ էլ ԱՄՆ-ին:
newarmenian
 Սակայն ամեն ինչ փոխվեց 1990-ից հետո երբ քաղաքական բեմից հեռացավ ԽՍՀՄ-ը: Այդ ժամանակ երկիրը դարձավ միակենտրոն: Եվ բնականաբար այլևս ՄԱԿ-ը չէր բավարարում և այսօր ևս չի բավարարում միակենտրոն աշխարհի պահանջներին:
 Այսօր մենք տեսնում ենք որ Անգլիան մի քանի ամիս առաջ թքած ունեցավ ՄԱԿ-ի որոշմանը, որը վերաբերում էր Սիրիային: ՄԱԿ-ը որոշում էր ընդունել որ ուժի կիրառումը այլ տերության կողմից անընդունելի է: Սակայն Անգլիան հարցը քննարկեց իր խորհրդարանում որտեղ երկրի վարչապետը պահանջում էր, որպեսզի Անգլիան սկսի ռազմական գործողություններ Սիրիայում:
 Նույնը ԱՄՆ-ին է վերաբերում: Այսպիսով հասկանալի է դառնում, որ ՄԱԿ-ը առաջիկայում հնարավոր է ընդհանրապես հեռանա քաղաքական բեմահարթակից:
newarmenian

 ԱՄՆ-ն ամեն գնով ձգտելու է ստեղծել նոր կազմակերպություն, որը իր կառուցվածքով բավարարում է միակենտրոն աշխարհի պահանջներին որոնցից ամենագլխավոր պահանջը հանդիսանում է ամեն գնով թույլ չտալ երկրի վրա նոր կենտրոնի առաջացմանը:
 Բնականաբար այն տերությունները, որոնք ձգտում են աշխարհի վրա իրենց պետության ազդեցության մեծացմանը պիտի ամեն գնով փորձեն պահպանել ՄԱԿ-ը ոչ թե որպես ՖԻԿՏԻՎ կառույց, այլ որպես իրական գործող կազմակերպության ձևով:
newarmenian
 Այսօր ԱՄՆ-ին լուրջ հակակշիռ հանդիսացող երկրների թիվը սահմանափակ է: Դրանք Ռուսաստանն ու Չինաստանն են: Նրանք պարտավոր են ուղակիորեն օժանդակել ՄԱԿ-ին ամեն ձևով և թույլ չտան ԱՄՆ-ի հետագա ազդեցության ոլորտի ընդլայնմանը երկրի վրա:
 Ինչպիսին կլինի աշխարհը վաղը կախված է բոլորից: Եվրոպան այսպիսի քայլերով գնում է դեպի անդունդ և հեռու չէ այն ժամանակը երբ Եվրոմիությունը կհայտնվի սոցիալական ճգնաժամի մեջ: Արդեն նշանները առկա են Հունաստանում, Իսպանիայում, Կիպրոսում, Իտալիայում, Պորտուգալիայում: Հետևաբար հնարավոր է անգամ սեփական շահին տուրք տալով Եվրոպան սկսի ոտնահարել շատ ու շատ երկրների իրավունքոը: Բնականաբար դա հակամարդկային գործողություն կորակվի և ՄԱԿ-ը նույնպես կդատապարտի Եվրոմիությանը: Բնականաբար Եվրոմիությունը ևս կսկսի միանալ ԱՄՆ-ին իր միակենտրոն աշխարհի ստեղծմանը բնականաբար դրա դիմաց պահանջներ ներկայացնելով:

by newarmenian

пятница, 15 ноября 2013 г.

Հաղթում է ուժեղը և ոչ արդարը-Խաղաղությունը լոկ ընդմիջում է ահագնացող նոր պատերազմի...?!

newarmenian

 Ժողովուրդների պատմությունը այլ բան չէ քան իրենց գոյամարտի, իրենց հաղթությունների եվ պարտությունների պատմությունն է:

 Պատերազմներն են օրօրել մարդկության մանկությունը և ոչ խաղաղությունը, որը բնական վիճակ չի եղել, այլ պատերազմների կարճատև դադար միայն:
 Աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը:"Մի զինվոր սպանում է Արքիմեդին":
 Հաղթում է ուժեղը և ոչ արդարը:
 Վայ թույլերին:
 ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
 
newarmenian
Այսպիսով պատմությունը մեզ մի դաս է տալիս: Հաղթում է ուժեղը և ոչ թե արդարը:
Երբ հայերին վռնդում էին սեփական հողից, բնական է որ արդարը մենք էինք և տերը այդ հողի ոչ թե թաթարներն էին, ոչ թե թուրքերն էին այլ մենք էինք, սակայն մենք թույլ էինք... Թույլ էինք այնքան որ չեինք կարողանում անգամ պաշտապնել սեփական երեխային...
 Եվ սակայն վերջապես 1990ականներին մենք հասկացանք մի բան... Մարդիկ թքած ունեն դու ճիշտ ես թե ոչ...Մարդկանց միայն շահն է հետաքրքրում և եթե միայն ապավինենք արդարությանն ու մարդկանց ողորմածությանը ապա կպարտվենք եվ միգուցե պատմության էջերը այլևս չգրեն անգամ որ եղել է ՀԱՅ անունով մի ազգ...Պատմությունը իրոք կերտում են նրանք ովքեր ապավինում են սեփական ներուժին և ոչ թե ուրիշի ողորմածությանը...Ուզում ենք ապրել ? Ուրեմն պետք զենք բռնել իմանանք...Ուզում ենք բարեկեցիկ ապրել?Ուրեմն ճիշտ նշան բռնել պետք է իմանանք...Ուզում ենք հաղթել?Ուրեմն թշնամուն սպանել խիտի իմանանք...

by newarmenian

среда, 13 ноября 2013 г.

Мы Танцевали а они умирали...Ну и что?-ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՆՐԱՆՑ!


ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՆՀԱՅՏԸ-
ՍԻՐԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԶՈՀ Է ԳՆԱՑԵԼ ԱՐԴԵՆ 100 000 ՄԱՐԴ: ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ...ՈՒմ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ?ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ?...ԱՐԴԵՆ ՍԻՐԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՒՈՒՆԸ ՇՈՒՐՋ 350 000 000 000(350 միլիարդ) $ Վնաս է կրել...
newarmenian
Բնականաբար հարց է առաջանում, իսկ որ տերությանն է հարկավոր այս պատերազմը?...Բոլորը միաբերոան ասում են ԱՄԵՐԻԿԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ(USA): ԱՐԴԵՆ 10 տարի է ինչ ԱՄՆ-ն Հակամարդկային արարքների մեջ է մեղադրվում...Սակայն զարմանալին այն է որ այսքանից հետո շատ մարդիկ պնդում են որ Նրանք սիրում են ԱՄՆ-ն եվ կցանկանային ապրել այնտեղ...ԵՐԿԻՐ ՈՐ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԱՆՄԵՂ ՄՐԱԴԿԱՆՑ ԱՐՅՈՒՆԻ ԵՎ ԱՐՑՈՒՆՔԻ ՎՐԱ ԱՅՍՕՐ ԳՈՌՈՒՄ ՈՒ ԳՈՉՈՒՄ Է ԹԵ ԻԲՐ ԻՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ...
 ԵՎ ՆՈՐԻՑ ԵՄ ԿՐԿՆՈՒՄ ԶԱՐՄԱՆԱԼԻՆ ԱՅՆ Է ՈՐ ՇԱՏԵՐԸ ՀԱՄԱԿՐԱՆՔՈՎ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԹԵ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՈՐԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱԿԱՔՐԻՔՍՏՈՆԵԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ ԵՎ ԹԵ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐԻ ԿԱՐԳԱԽՈՍՆ Է - ԵԹԵ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԼԱՎ Է ՈՒՐԵՄՆՕՐԻՆԱԿԱՆ Է-:
 ԱՅՍՊԻՍՈՎ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՎՔԵՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՀՈՒՄԱՆԻԶՄԸ, ՈՎՔԵՐ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱԿԱԴՐՎԵԼ ԱՅՍ ՉԱՐԻՔԻՆ...
newarmenian

понедельник, 11 ноября 2013 г.

Brain Drain Կամ ՈՒղեղների Արտահոսք-Զրկեք Ֆրանսիային 300 Մտածողներից և Ֆրանսիան` Կվերածվի Հիմարների Պետության

Brain Drain Կամ ՈՒղեղների Արտահոսք
Զրկեք Ֆրանսիային 300 Մտածողներից և Ֆրանսիան` Կվերածվի Հիմարների Պետության - Բլեզ Պասկալ

Նախաբան

Ցանկացած երկրի անփոխարինելի կապիտալ է հանդիասնում մարդ արարածը: Զարգացած պետությունները կարողացել են առաջ շարժվել ոչ թե ոսկու հանքերի կամ նավթի պաշարների շնորհիվ, այլ մարդկային ուղեղի, և ցանկացած նորի համար մենք պարտական ենք մարդկային ուղեղին: 
<<ՈՒղեղների արտահոսքը>> լուրջ սոցիալական խնդիր է ներկայացնում ցանկացած պետության համար: Եթե թույլ տրվի գիտնականների զանգվածային արտահոսք, ապա ԱՊՀ-ի երկրները չեն կարողանա հաղթահարել այն տեխնոլոգիական ճեղքը, որը բաժանում է նրանց արևմտյան երկրներից: Խնդիրը լուծելու ամենահեշտ տարբերակը հանդիսանում է արգելքների կիրառումը,փակելով սահմանները կողպեքով. սակայն այս ճանապարհը բերում է նախկին տոտալիտարիզմին:  Հարկավոր է գործել  քաղաքակիրթ մեթոդներով: Այդ մեթոդները պիտի հիմնավորվեն հասարակական օրինաչափությունների ուսումնասիրության և այլ երկրների կրթության, հասարակական առանձնահատկությունների արդյունքների վրա:[1]
 2004 թվականին Լինդսի Լոուելը, Ալլան Ֆինդլին և Էմմա Ստյուարտը հրապարակեցին իրենց իսկ կատարած լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքները <<Ուղեղների արտահոսք>> ծրագրի շրջանակներից: Նրանց ուսումնասիրության մի եզրահանգում շատ բովանդակալից ներկայացնում է <<Ուղեղների արտահոսքի>> իրական լրջությունը: Ըստ այդ ուսումնասիրության`աշխարհում բարձրագույն  կրթությամբ  դիպլոմ ունեցողների 10 %-ն ապրում է զարգացող երկրներում և զարգացող երկրներում ծնված գիտնականների, ինժեներների և բժիշկների 35-50 % բնակվում և աշխատում է զարգացած երկրներում: [2]
Միայն 1990 թվականի ընթացքում ԱՄՆ է ներգաղթել 900 000 բարձրագույն կրթություն ստացած և նախկինում գիտության ոլորտի հետ առնչվող անձ (գիտնականներ, բժիշկներ, դասախոսներ):
2000 թվականի տվյալների համաձայն 475 000 օտարազգի ուսանող սովորել է ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում այդ տվյալը կազմում է 223 000 ուսանող: Գերմանիայում 187 000 ուսանող: Ավստրալիայում 105 000 ուսանող: Ուսանողների մեծամասնությունը նշում է, որ նրանք ժամանակավոր են տվյալ երկրում և ուսումը ավարտելուն պես վերադառնալու են իրենց հայրենիք: Սակայն փաստերը ցույց են տալիս հակառակը:

20-րդ դարը իր գիտական վերելքով աննախադեպ քայլ կատարեց դեպի բնության գաղտնիքների բացահայտումը: Անգնահատելի դեր ունեցան այս գործընթացում  ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան և շատ ու շատ զարգացած երկրներ: Իհարկե անհնար էր այսպիսի վերելքը առանց գիտնականների, որոնք գիտության շարժիչ ուժն են համարվում: Բազում հանճարներ կարողացան բացահայտել սեփական ներուժը հենց 20–րդ դարի ընթացքում  և մարդկությունը մեկ քայլ առաջ շարժվեց դեպի ավելի բարեկեցիկ կյանք, որտեղ ֆիզիկական ուժին փոխարինման եկավ մտքի ուժը:

 Եվ, բնականաբար, զարգացած երկրները սկսեցին կրթական ոլորտը հասանելի դարձնել համայն մարդկությանը, քանզի միմիայն կրթության միջոցով կարելի էր բացահայտել հանճարներին, որոնք էլ կդառնաին գիտնականներ: Իզուր չէ, որ հենց 20–րդ դարի ընթացքում ծագեց <<ուղեղների արտահոսք>> արտահայտությունը: Բնականաբար պետությունները պետք է ձգտեին պահպանել իրենց <<ուղեղներին>> և սրան զուգահեռ համալրեին այլ պետությունների <<ուղեղներով>> իրենց իսկ պետությունը:
 by NewArmenian