суббота, 1 июня 2013 г.

Գլոբալիզմի Իրական Դեմքը

Իմպերիալիզմ
Իմպերիալիզմը ծագել է բանական մարդու հետ զուգահեռ: Իմպերիալիզմը ներկայցնում է իրենից մի համակարգ , որը նպատակ է հետապնդում ամբողջ մարդկության վարքագիծը,հայացքները,մշակույթը, վարքն ու բարքը հարմարեցնել մեկ անբոխի հայացքներին : Գլոբալիզմը Իմպերիալիզմին Հոմանիշ հասկացողություն է: 
 Այսօր շատ շատերը հակադրվում են Գլոբալիզմին , դեմ են այդ երևույթին: Սակայն քիչ չեն նաև այնպիսիները ովքեր ոչ մի բացասական երևույթ չեն տեսնում Գլոբալիզմի մեջ: Առաջին հայացքից հրապուրիչ է իրականում Գլոբալիզմը : Շատերը գտնում են , որ եթե մարդիկ ունենան մեկ կրոն ապա չի լինի պատերազմ , հակամարտություն և այլ սարսափելի իրողություններ: Գտնում են որ մեկ մշակույթը կբերի մարդկային հայցքների հակասությունների վերացմանը: Ահա այս գործոնները առաջ քաշելով նրանք հանգում են սխալ եզրահանգման թե իբր Գլոբալիզմը բերելու է Հավիտենական Խաղաղության , որն ել իր հերթին կապահովի մարդկության բարեկեցության աստիճանի շեշտակի բարձրացմանը: 
 Սրանք սոփեստություններ են և երբ մակերեսորեն ես նայում թվում է ճշմարտություն իսկ երբ խորությամբ ես սկսում դիտարկել , ապա Գլոբալիզմի բուն , իրական էությանն ես հանդիպում և սարսափում ես:
  Մարդկության մղիչ ուժը եղել է ձգտումը : Իզուր չէ որ Մարկեսը նշել է իր հանճարեղ միտքը՝ << Մարդկությանը առաջ է տարել  դժբախտ սերը>>:
Եթե մարդը չունի մի ինչ որ իր ապա նա ձգտում է ունենալ այն իսկ ունենալու համար հարկավոր է լարել ուղեղը և մտածել , պրպտել որն էլ բերում է նոր մտքերի որոնք չեն եղել մինչ ինքը: 
 Ֆրիդրիխ Էնգելսը Նշել է որ Բանական մարդը ծնվել է Աշխատանքից և  Homo Sapiens   նրա նախահոր աշխատանքի անցման պատճառով: Սակայն թույլ տվեք չհամաձայնել մեծն հանճարի հետ: Նախ մարդը բանական էակ է դարձել միմիայն Գոյության պայքարի և բնական ընտրության շնորհիվ: Գոյության պայքարը մղել է մարդուն աշխատացնել ձեռքը ոչ թե աշխատելու այլ պաշտպանվելու և հարձակվելու համար: Դա հետագայում հանգեցրեց նաև ձեռքի որպես աշխատանքի միջոց օգտագործելուն: Երբ մարդը հայտնաբերեց կրակը նա նախ այն օգտագործեց գայլերին,հովազներին և այլ գիշատիչներին վախեցնելու համար: Այսինքն կրակը ծնվեց նորից Մրցակցության մեջ հաղթելու համար և ոչ որպես սննդի մշակման համար:
 Մահակները նույնպես պայքարելու համար ստեղծվեց Մարդու կողմից և ոչ Քարին հարվածելու համար: 
Այսպիսով Բնության օրենքը Մրցակցությունն է որը ծնում է Նոր հորիզոններ բոլոր կենդանի Էակների համար: Մարդը Բնությանն զավակն է և հետևաբար ենթարկվում է նրա օրենքներին թե ենթագիտակցորեն և թե գիտակցորեն: Մի մոռացեք եղբայրենր որ Ենթագիտակցությունը Գիտակցության ծնունդն է:
 Բոլորիս հայտնի է մի Ֆենոմեն. հանճարը տարբերվում է մյուսներից : Իսկ ինչու ? Արդյոք ձեզ չի հետաքրքրել այդ հարցը?Իրականում Հանճարը հանճար է հենց դրանով և նրա ֆենոմենալ ստեղծագործ ունակությունը հենց այդ է . Նա տարբերվում է մեզանից և նա հետևաբար այլ մատածելակերպ ունի իսկ դրանից ել հետևում է նրա անատոմիաֆիզիոլոգիական յուրահատկությունը: հասարակության 70 % տարօրիանկ չէ այդ 70 %-ի մեջ ներառվող ցանկացած անհատի աչքերում: Ունենալով միանաման մտածելակերպ նրանք այլևս հանճար չեն կարող լինել քանի որ Արդեն իսկ այդ 70 % իր պոտենցիալը ներ է դրել գիտության մեջ և այլևս այդ 70 % մոտ առանց սեփական հաղփահարման չի կարելի գտնել ոլորտ որ կարելի էր հայտնաբերել: Ինքնին այդ 70 % նույնպես հանճար են սակայն ամբողջ պոտենցիալը նրանց արդեն ներ է դրվել իսկ մնացածի համար հարակավոր է արդեն մարդկության քայլը դեպի ատաջ որը և կատարում են հանճարները: 
 Այսպիսով հասկանալի է դառնում որ անհնարին է պատկերացնել մարդկության զարգացումը , Homo sapiens-ի հաղթահարումը եթե մարդիկ դադարեն սեփական եսը դոմինանտ դիրքում պահելը : 
 Այսպիսով ցանկացած բնագավառի զարգացում մրցակցություն է պահանջում . չկա այն չկա նաև զարգացում: Պատկերացրեք ինչ կլիներ կրթությունը եթե չլիներ աշակերտական մրցակցություն , ուսանողական ... 
 Բնականաբար հարց է ծագում. Իսկ ինչ է Ամերիկյան մտածողները, ղեկավարները չեն գիտակցում այս ամենը?Իհարկե գիտակցում են և նրանց նպատակը հենց մրցակիցների հեռացումն է և սա ես անվանում են ՍՊԻՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ : Նրանք ցանկանում են հավատացնել բազում - բազում անհատների թե իբր իրենցը անպետք է , հնադարյան : Իհարկե կան համոզմունքեր , սկզբունքներ որոնք հնացել են և որոշ ծույլերի պատճառով այդ սկզբունքները չեն մոդեռնիզացվել : Ազգայինի հիմքի վրա մենք պիտի ստեղծենք նորը . . . 
 Գլոբալիզմը homo sapiens-ի լճացմանն է բերում!

Комментариев нет:

Отправить комментарий