понедельник, 3 июня 2013 г.

Այքրամ Այլիսլի Հայաստանի և Հայերի Մասին-Հատված Քարե Երազներից

Քարե Երազներ

Եթե մեկն իրեն Հայ է անվանում , ես ինչպես կարող եմ ասել , թե ՝ ոչ , դու հայ չես: Ալբանացի ես կամ , չգիտեմ , լեզգի ես , թալիշ ես , մուլթանացի ես: Ճիշտ է , երբեմն այլիսցի հայերին <<զոկ>> են անվանում: Ու նրանց խոսքը մի փոքր տարբերվում է Երևանցի հայերի լեզվից: Գրավոր լեզվում էլ տարբերություններ կան: Բայց մեր Օրդուբադում էլ մահմեդական ամեն մի գյուղ իր բարբառով է խոսում: Շեքիում ապրողին երբեք չես շփոթի բաքվեցու հետ ՝ տարբերություններ կան լեզվում , բնավորության , սովորույթների մեջ: Հայերի մեջ էլ է այդպես: Ես չգիտեմ , թե ովքեր էին այդ ալբանացիները , որտեղ են ապրել: Բայց գիտեմ , որ այլիսցիները հայեր են եղել: Ընդ որում ՝ բարձրակարգ հայեր: Այո արաբական արշավանքից հետո ՝ 8-9-րդ դարերում , եղել են  թուրքական , մոնղոլ-թաթարական արշավանքները , եղել են օղուզները , սելջուկները: Հետո գրեթե երեք դար այդ հողը Իրանի և Թուրքիայի միջև պատերազմների արյունոտ թատերաբեմ է եղել: Սրանք են գալիս ՝ սպանում են , նրանք են գալիս ՝ էլի սպանում են: Եթե Բռնությունների ընթացքում  սպանված յուրաքանչյուր հայի  հիշատակին մեկ մոմ վառեին , այդ մոմերի լույսը լուսնի լույսից պայծառ կլիներ: Հայերն ամեն ինչի  դիմացել են , սակայն երբեք հավատափոխ չեն եղել: Այդ ժողովուրդը հեծում-տառապում էր բռնության լծի տակ , բայց երբեք չէր դադաչում կառուցել իր եկեղեցիները , գրել գրքերը , ձեռքերը երկինք պարզել ապավինել Աստծուն: 

Комментариев нет:

Отправить комментарий