суббота, 9 ноября 2013 г.

Միլիոնատերերը կազմում են ընդամենը երկրի բնակչության 0,7%-ը: Մենք 99,3% ենք:Շուրջ 141 անգամ մենք ավելին ենք

newarmenian
2013 թվականի տվյալներով երկրի վրա եղած հարստության շուրջ 43%-ը պատկանում է երկրի բնակչության 0,7%-ին: Ընդ որում միլիոնատերերի շուրջ 32%-ը բնակվում է ԱՄՆ-ում: Սա լուրջ դիսբալանս է քանի որ տվյալ պարագայում կարելի է կատարել տրամաբանակն եզրակացութուն: Այդ 0,7%-ը կգնա ամեն քայլի որ իրենց կարոողութոյւնները ոչ միայն չնվազեն այլ ընդհակառակը ավելի ու ավելի աճեն: Եվ դա իրականում ի հաշիվ զարգացող երկրների: Այսպիսով 0,7%-ը պայքարում է 99,3% բնակչության դեմ և նա կգնա ամեն քայլի որպեսզի թույլ չտա ընդվզումներ կամ էլ ֆինանսական համակարգի բարեփոխումներ:
 Բնականաբար ամենահարմար միջոցը կառավարման դա պետությունների վրա վերահսկողությունն է կամ նրանց կախման մեջ գցելը: Օրինակ ֆինանսական վարկերը որոնք տրվում են զարգացող երկրներին կարող են օգտագործվել տարբեր նպատակներով: 
 Զարմանալին այն է, որ ամեն ինչ կախված է հենց մեզնից: Նրանց կապիտալը պահպանվում է բանկերում իսկ բանկերում աշխատում են այդ 99,3%ին պատկանող մարդիկ եթե լինի ընդվզում ապա միանգամից տեղի կունենա համաշխարհային հեղափոխություն: Որպեսզի թույլ չտան ընդվզումը նրանք միգուցե դիմեն բռնությունների սակայն բռնության համար հարկավոր է բանակ կամ զինված անձինք սակայն բոլոր այդ մարդիկ նույնպես 99,3% Ին են պատկանում:
 Սակայն բնական հարց է ծագում արդյոք հնարավոր է այսօր համաշխարհային հեղափոխություն...Պատասխանը մեկն է.ՈՉ: 
 Սակայն այս ՈՉ-ը չի նշանակում որ անհնարին է հեղափոխությունը համաշխարհային այլ նշանակում է որ չկա հստակ ռազմավարություն որը կիրականացնի որևէ կազմակերպություն:
 ՊՏՈՒՂԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ: Եվ հարկավոր է մարդկանց այդ 99,3 % ի մոտ մտցնել այն գաղափարը որ ամեն մեկը կարող է ապրել բարեկեցիկ եթե լինի սկզբունքային և խոհեմ: 
Եզրկացությունը մեկն է... Հարկավոր է սկսել գործել այսօրվանից... 
newarmenian
newarmarian


Комментариев нет:

Отправить комментарий