понедельник, 11 ноября 2013 г.

Brain Drain Կամ ՈՒղեղների Արտահոսք-Զրկեք Ֆրանսիային 300 Մտածողներից և Ֆրանսիան` Կվերածվի Հիմարների Պետության

Brain Drain Կամ ՈՒղեղների Արտահոսք
Զրկեք Ֆրանսիային 300 Մտածողներից և Ֆրանսիան` Կվերածվի Հիմարների Պետության - Բլեզ Պասկալ

Նախաբան

Ցանկացած երկրի անփոխարինելի կապիտալ է հանդիասնում մարդ արարածը: Զարգացած պետությունները կարողացել են առաջ շարժվել ոչ թե ոսկու հանքերի կամ նավթի պաշարների շնորհիվ, այլ մարդկային ուղեղի, և ցանկացած նորի համար մենք պարտական ենք մարդկային ուղեղին: 
<<ՈՒղեղների արտահոսքը>> լուրջ սոցիալական խնդիր է ներկայացնում ցանկացած պետության համար: Եթե թույլ տրվի գիտնականների զանգվածային արտահոսք, ապա ԱՊՀ-ի երկրները չեն կարողանա հաղթահարել այն տեխնոլոգիական ճեղքը, որը բաժանում է նրանց արևմտյան երկրներից: Խնդիրը լուծելու ամենահեշտ տարբերակը հանդիսանում է արգելքների կիրառումը,փակելով սահմանները կողպեքով. սակայն այս ճանապարհը բերում է նախկին տոտալիտարիզմին:  Հարկավոր է գործել  քաղաքակիրթ մեթոդներով: Այդ մեթոդները պիտի հիմնավորվեն հասարակական օրինաչափությունների ուսումնասիրության և այլ երկրների կրթության, հասարակական առանձնահատկությունների արդյունքների վրա:[1]
 2004 թվականին Լինդսի Լոուելը, Ալլան Ֆինդլին և Էմմա Ստյուարտը հրապարակեցին իրենց իսկ կատարած լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքները <<Ուղեղների արտահոսք>> ծրագրի շրջանակներից: Նրանց ուսումնասիրության մի եզրահանգում շատ բովանդակալից ներկայացնում է <<Ուղեղների արտահոսքի>> իրական լրջությունը: Ըստ այդ ուսումնասիրության`աշխարհում բարձրագույն  կրթությամբ  դիպլոմ ունեցողների 10 %-ն ապրում է զարգացող երկրներում և զարգացող երկրներում ծնված գիտնականների, ինժեներների և բժիշկների 35-50 % բնակվում և աշխատում է զարգացած երկրներում: [2]
Միայն 1990 թվականի ընթացքում ԱՄՆ է ներգաղթել 900 000 բարձրագույն կրթություն ստացած և նախկինում գիտության ոլորտի հետ առնչվող անձ (գիտնականներ, բժիշկներ, դասախոսներ):
2000 թվականի տվյալների համաձայն 475 000 օտարազգի ուսանող սովորել է ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում այդ տվյալը կազմում է 223 000 ուսանող: Գերմանիայում 187 000 ուսանող: Ավստրալիայում 105 000 ուսանող: Ուսանողների մեծամասնությունը նշում է, որ նրանք ժամանակավոր են տվյալ երկրում և ուսումը ավարտելուն պես վերադառնալու են իրենց հայրենիք: Սակայն փաստերը ցույց են տալիս հակառակը:

20-րդ դարը իր գիտական վերելքով աննախադեպ քայլ կատարեց դեպի բնության գաղտնիքների բացահայտումը: Անգնահատելի դեր ունեցան այս գործընթացում  ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան և շատ ու շատ զարգացած երկրներ: Իհարկե անհնար էր այսպիսի վերելքը առանց գիտնականների, որոնք գիտության շարժիչ ուժն են համարվում: Բազում հանճարներ կարողացան բացահայտել սեփական ներուժը հենց 20–րդ դարի ընթացքում  և մարդկությունը մեկ քայլ առաջ շարժվեց դեպի ավելի բարեկեցիկ կյանք, որտեղ ֆիզիկական ուժին փոխարինման եկավ մտքի ուժը:

 Եվ, բնականաբար, զարգացած երկրները սկսեցին կրթական ոլորտը հասանելի դարձնել համայն մարդկությանը, քանզի միմիայն կրթության միջոցով կարելի էր բացահայտել հանճարներին, որոնք էլ կդառնաին գիտնականներ: Իզուր չէ, որ հենց 20–րդ դարի ընթացքում ծագեց <<ուղեղների արտահոսք>> արտահայտությունը: Բնականաբար պետությունները պետք է ձգտեին պահպանել իրենց <<ուղեղներին>> և սրան զուգահեռ համալրեին այլ պետությունների <<ուղեղներով>> իրենց իսկ պետությունը:
 by NewArmenian

1 комментарий:

  1. ԲԱՑԻ ԱՅԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ...ԱՅՍԻՆՔՆ ՄԱՐԴԸ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԼՐԻՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԿԱՏԱՐՈՒՄ...
    ՕՐԻՆԱԿ ԻՆԺԵՆԵՐԸ - ԲԻԶՆԵՍՈՎ
    ԲԺԻՇԿԸ ԴԵՂԱՏՈՒՆ Է ԲԱՑՈՒՄ ԵՎ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ...ԵՎ ԱՅԼՆ

    ОтветитьУдалить