суббота, 16 ноября 2013 г.

ԱՄՆ-ն ՁԳՏԵԼՈՒ Է ԱՊԱԳԱՅՈՒՄ ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՄԱՆԸ, ՄԱԿ-Ը ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱԶԳԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ԳԱՐԱՆՏ?

newarmenian
newarmenian
ՄԱԿ-ը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման համար, նաև երկրների համագործակցությունը կազմկաերպելու նպատակով:
 Իր պատմությունը ՄԱԿ-ը սկսել է 1945-ից չնայած նրա սաղմերը արդեն կային 1942-ից երբ նացիստական գերմանիան ձեռնոց նետեց ոչ միայն ԽՍՀՄ-ին այլ նաև ողջ մարդկությանը: ՄԱԿ-ը ինքնին ծնունդն էր հակահիտլերյան կոալիցիայի անդամների որոնց մեջ մտնում էին 3 գլխավոր պետություններ.ԽՍՀՄ, ԱՄՆ և Անգլիա: ՄԱԿ-ը II համաշխարհային պատերազմի ավարտի ծնունդն էր և իր կառուցվածքով բավարարում էր այն ժամանակ ձևավորված աշխարհին:
 Աշխարհը այն ժամանակ երկկենտրոն էր և բաժանված էր երկու կենտրոնի: Առաջին կենտրոնը դա խորհրդային ճամբարն էր ԽՍՀՄ-ի ղեկավարմամբ: Երկրորդ ճամբարը Լիբերալիստականն էր, որը առաջնորդում էր ԱՄՆ-ն: Մյուս երկրները որոնք ցանկանում էին անդամակցել ՄԱԿ-ին կամ հարում էին ԽՍՀՄ-ին կամ էլ ԱՄՆ-ին:
newarmenian
 Սակայն ամեն ինչ փոխվեց 1990-ից հետո երբ քաղաքական բեմից հեռացավ ԽՍՀՄ-ը: Այդ ժամանակ երկիրը դարձավ միակենտրոն: Եվ բնականաբար այլևս ՄԱԿ-ը չէր բավարարում և այսօր ևս չի բավարարում միակենտրոն աշխարհի պահանջներին:
 Այսօր մենք տեսնում ենք որ Անգլիան մի քանի ամիս առաջ թքած ունեցավ ՄԱԿ-ի որոշմանը, որը վերաբերում էր Սիրիային: ՄԱԿ-ը որոշում էր ընդունել որ ուժի կիրառումը այլ տերության կողմից անընդունելի է: Սակայն Անգլիան հարցը քննարկեց իր խորհրդարանում որտեղ երկրի վարչապետը պահանջում էր, որպեսզի Անգլիան սկսի ռազմական գործողություններ Սիրիայում:
 Նույնը ԱՄՆ-ին է վերաբերում: Այսպիսով հասկանալի է դառնում, որ ՄԱԿ-ը առաջիկայում հնարավոր է ընդհանրապես հեռանա քաղաքական բեմահարթակից:
newarmenian

 ԱՄՆ-ն ամեն գնով ձգտելու է ստեղծել նոր կազմակերպություն, որը իր կառուցվածքով բավարարում է միակենտրոն աշխարհի պահանջներին որոնցից ամենագլխավոր պահանջը հանդիսանում է ամեն գնով թույլ չտալ երկրի վրա նոր կենտրոնի առաջացմանը:
 Բնականաբար այն տերությունները, որոնք ձգտում են աշխարհի վրա իրենց պետության ազդեցության մեծացմանը պիտի ամեն գնով փորձեն պահպանել ՄԱԿ-ը ոչ թե որպես ՖԻԿՏԻՎ կառույց, այլ որպես իրական գործող կազմակերպության ձևով:
newarmenian
 Այսօր ԱՄՆ-ին լուրջ հակակշիռ հանդիսացող երկրների թիվը սահմանափակ է: Դրանք Ռուսաստանն ու Չինաստանն են: Նրանք պարտավոր են ուղակիորեն օժանդակել ՄԱԿ-ին ամեն ձևով և թույլ չտան ԱՄՆ-ի հետագա ազդեցության ոլորտի ընդլայնմանը երկրի վրա:
 Ինչպիսին կլինի աշխարհը վաղը կախված է բոլորից: Եվրոպան այսպիսի քայլերով գնում է դեպի անդունդ և հեռու չէ այն ժամանակը երբ Եվրոմիությունը կհայտնվի սոցիալական ճգնաժամի մեջ: Արդեն նշանները առկա են Հունաստանում, Իսպանիայում, Կիպրոսում, Իտալիայում, Պորտուգալիայում: Հետևաբար հնարավոր է անգամ սեփական շահին տուրք տալով Եվրոպան սկսի ոտնահարել շատ ու շատ երկրների իրավունքոը: Բնականաբար դա հակամարդկային գործողություն կորակվի և ՄԱԿ-ը նույնպես կդատապարտի Եվրոմիությանը: Բնականաբար Եվրոմիությունը ևս կսկսի միանալ ԱՄՆ-ին իր միակենտրոն աշխարհի ստեղծմանը բնականաբար դրա դիմաց պահանջներ ներկայացնելով:

by newarmenian

Комментариев нет:

Отправить комментарий