Նոր Հայեր-New Armenian
Народ не должен бояться власти, власть должна бояться народа.
вторник, 18 марта 2014 г.
понедельник, 25 ноября 2013 г.
Թռչնագրիպի եվ Խոզի գրիպի վիրուսները ստեղծվել են մարդու կողմից մի քանի նպատակների համար-ՄԱՍ 1
ՁԻԱՀ, Թռչնագրիպ, Խոզի գրիպ... կարելի է շարունակել այս սարսափելի վիրուսների ցուցակը, որոնք արդեն որերորդ տարին է ինչ սարսափի մեջ են պահում մարդկությանը:
![]() |
newarmenian |
Շատերը այսօր թերահավատորեն են մոտենում այն հարցին, թե իբր վիրուսները ստեղծվել են հատուկ նպատակների համար: Սակայն ուսումնասիրելով մոլեկուլային կենսաբանությունը կարելի է սարսափել նրա անսահման հնարավորություններից: Այսօր մարդկությունը կարողանում է բառիս բուն իմաստով ոչնչից ստեղծել Կյանք ի հաշիվ մոլեկուլային կենսաբանության: Քրեյգ Վենտերը մի քանի տարի առաջ(2010 թվականին) ստեղծեց առաջին արհեստական կյանքի ծննդին որի անունն է ՍԻՆՏԻԱ: Սինտիան բակտերիա է, որը կրկնում եմ նորից ստեղծվել է արհեստականորեն մարդու կողմից ի հաշիվ մոլեկուլային կենսաբանության գիտելիքների: Այսպիսով պարզ է դառնում, որ գիտնականները կարող են ստեղծել ամեն ինչ անգամ մահաբեր վիրուսներ և ինչու ոչ Թռչնագրիպ, ՁԻԱՀ...
Բնականաբար հարց է ծագում.Իսկ մարդկության ինչին է պետք այդ սարսափելի վիրուսների գոյությունը:?
Վերը նշված հարցին կարելի է պատասխանել հարցով:Իսկ մարդկության ինչին է պետք պատերազմը? Բնականաբար պատերազմները մեկի արցունքների, մեկի արյան հաշվին ստեղծած վերջնական կապիտալն է: Նույն է վիրուսների հարցում:
![]() |
newarmenian |
Կարելի է ստեղծել վիրուս, որը սարսափի մեջ է պահում մարդկանց և զուգահեռաբար ստեղծել հակավիրուսային դեղամիջոց կամ էլ վակցինա: Եվ բոլորիս համար էլ պարզ է, որ դեղանյութերը վաճառվում են: Այդ վաճառքի արդյունքում էլ առաջանում է շահույթը:
Այսպիսով վերը նշվածից կարելի է կատարել տրամաբանական հետևություն: Չպետք է բացառել այն վարկածը, որ Թռչնագրիպը, ՄԻԱՎ-ը, Խոզի գրիպի վիրուսները ստեղծվել են մարդու կողմից շահույթ ստանալու նպատակով:
Վերը նշված վարկածը ավելի է հիմնավորվում երբ ուսումնասիրում ենք Թռչնագրիպ հիվանդության Խրոնիկան: Զարմանալի է, բայց փաստ է որ Թռչնագրիպով հիվանդացել է ընդամենը 200 մարդ: Ծիծաղելի է?... Սակայն սա փաստ է: Եվ նորից հարց է ծագում: Իսկ ում էր հարկավոր այդ աղմուկը, որը մի քանի տարիներ սարսափի մեր էր պահում համայն մարդկությանը: ???...
Թռչնագրիպի դեմ ԱՄՆ-ն առաջարկեց ՏԱՄԻՖԼՅՈՒ դեղամիջոցը: Եվ պատկերացրեք սարսափի մեջ հայտնված պետությունների քայլերը: Նրանք գնեցին ՏԱՄԻՖԼՅՈՒՆ շատ մեծ քանակներով: Այդ ժամանակ ԱՄՆ-ն աշխատեց մեծ գումարներ:
Այսպիսով հետևությունը մեկն է սարսափը կարելի է օգտագործել սեփական նպատակների համար:
Շարունակելի...
BY NEWARMENIAN
воскресенье, 17 ноября 2013 г.
Վերադարձ դեպի անցյալը-Ֆաշիզմի վերածնունդը կամ Եվրոպայի մայրամուտը?
![]() |
newarmenian |
Այսօր եվրոպան կանգնել է լուրջ խնդրի առջև: Այլևս Եվրոպան չի հրապուրում իր արժեքային համակարգով շատ ու շատ երկրներին...
Ասելով Եվրոպա մարդկանց գերակշիռ մասը հասկանում է համասեռամոլություն, գեյ պարադ, ազատության անսահման հնարավորություն, թմրամոլության խրախուսում, այլասեռվածություն...կարելի է անսահման բնորոշումներ տալ, որոնք պատվազրկում են ցանկացած գիտակից հասարակությանը:
Վերը շարադրվածից ծագում է տրամաբանական հարց:Արդյոք? վերը նկարագրված բնորոշումները կարելի է ընդհանրացնել ողջ Եվրոպացիներին: Բնականաբար միանշանակ ՈՉ!
Եվրոպական արժեքները ոտնահարում են փոքրամասնությունը, որոնց մարդիկ անվանում են կրոնական փոքրամասնությւոններ, սեռական փոքրամասնություններ եվ հետևաբար սա դեմոկրատիա չի կարող համարվել, քանի որ պաշտպանելով փոքրամասնությանը ոտնահարում են մեծամասնությանը: Այսպիսով իրականում այսօրվա Եվրոպան ոչ թե պաշտպանում է համամարդկային արժեքները այլ ընդհակառակը ոտնահարում է այն:
Եվրոպան այսօր դարձել է այն ամենի հովհանավորը` որին դեմ են թե Եվրոպայի բնակչության մեծամասնությունը և թե առհասարակ գիտակից մասսան:
Ինչպես կարելի է արդարացնել և չդատապարտել Pussy Riot խմբին, որը անարգում է մեծամասնության կրոնական համոզմունքները, բացի դրանից ծաղրում և հրահրում ազգային ատելություն որոշակի ազգերի նկատմամբ?:
![]() |
newarmenian |
Հետևաբար Եվրոպան իրականում հակված է տոտալիտարիզմին, երբ որոշակի անհատների համոզմունքը դառնում է առաջնորդող մեծամասնությանը:
Ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել այս կործանարար քաղաքականությունը?...
Բնականաբար ատելության ֆոնի բարձրացումը փոքրամասնությունների նկատմամբ: Իսկ դա այլ անուն չունի քան Ֆաշիզմն է... Հետևաբար մարդիկ ատելու են առավել մեծ չափով նրանց, ովքեր իրենցից ներկայացնում են կրոնական փոքրամասնություն, սեռական փոքրամասնություն և այլն:
![]() |
newarmenian |
Իսկ միգուցե հենց նրանց Ֆաշիզմն է հարկավոր, նոր անվանմամբ...?
Արդյոք խելամիտ կլիներ, եթե Եվրոպան հայտարարեր, որ Ֆաշիստական գաղափարախոսությունը կարող է օգտակար լինել այն պետության համար, որը հարում է դրան...Բնականաբար եվրոպայի բնակչության մեծամասնությունը դեմ կարտահայտվեր, այդ հայտարաորությանը...Եվ բնականաբար Եվրոպան փորձելու է այնպիսի կառուցվածք ստեղծել հասարակության, որը ուղղակիորեն դրական վերաբերմունքով կմոտենա որոշակի խմբավորումների ոչնչացմանը, քանի որ նրանց գոյությունը դարձել է անտանելի արդեն:
Ցավոք համաշխարհային քաղաքակրթությունը ավելի ու ավելի է տեղ տալիս որոշակի ֆաշիստական գաղափարներին և հարցի լուծումը կապում են Ֆաշիզմի հետ...
Եվ այսպիսով արդյոք Եվրոպան չի տանում Եվրոպայի բնակչությանը ֆաշիզմի?...!
BY NEWARMENIAN
суббота, 16 ноября 2013 г.
ԱՄՆ-ն ՁԳՏԵԼՈՒ Է ԱՊԱԳԱՅՈՒՄ ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՄԱՆԸ, ՄԱԿ-Ը ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱԶԳԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ԳԱՐԱՆՏ?
![]() |
newarmenian |
![]() |
newarmenian |
Իր պատմությունը ՄԱԿ-ը սկսել է 1945-ից չնայած նրա սաղմերը արդեն կային 1942-ից երբ նացիստական գերմանիան ձեռնոց նետեց ոչ միայն ԽՍՀՄ-ին այլ նաև ողջ մարդկությանը: ՄԱԿ-ը ինքնին ծնունդն էր հակահիտլերյան կոալիցիայի անդամների որոնց մեջ մտնում էին 3 գլխավոր պետություններ.ԽՍՀՄ, ԱՄՆ և Անգլիա: ՄԱԿ-ը II համաշխարհային պատերազմի ավարտի ծնունդն էր և իր կառուցվածքով բավարարում էր այն ժամանակ ձևավորված աշխարհին:
Աշխարհը այն ժամանակ երկկենտրոն էր և բաժանված էր երկու կենտրոնի: Առաջին կենտրոնը դա խորհրդային ճամբարն էր ԽՍՀՄ-ի ղեկավարմամբ: Երկրորդ ճամբարը Լիբերալիստականն էր, որը առաջնորդում էր ԱՄՆ-ն: Մյուս երկրները որոնք ցանկանում էին անդամակցել ՄԱԿ-ին կամ հարում էին ԽՍՀՄ-ին կամ էլ ԱՄՆ-ին:
![]() |
newarmenian |
Այսօր մենք տեսնում ենք որ Անգլիան մի քանի ամիս առաջ թքած ունեցավ ՄԱԿ-ի որոշմանը, որը վերաբերում էր Սիրիային: ՄԱԿ-ը որոշում էր ընդունել որ ուժի կիրառումը այլ տերության կողմից անընդունելի է: Սակայն Անգլիան հարցը քննարկեց իր խորհրդարանում որտեղ երկրի վարչապետը պահանջում էր, որպեսզի Անգլիան սկսի ռազմական գործողություններ Սիրիայում:
Նույնը ԱՄՆ-ին է վերաբերում: Այսպիսով հասկանալի է դառնում, որ ՄԱԿ-ը առաջիկայում հնարավոր է ընդհանրապես հեռանա քաղաքական բեմահարթակից:
![]() |
newarmenian |
ԱՄՆ-ն ամեն գնով ձգտելու է ստեղծել նոր կազմակերպություն, որը իր կառուցվածքով բավարարում է միակենտրոն աշխարհի պահանջներին որոնցից ամենագլխավոր պահանջը հանդիսանում է ամեն գնով թույլ չտալ երկրի վրա նոր կենտրոնի առաջացմանը:
Բնականաբար այն տերությունները, որոնք ձգտում են աշխարհի վրա իրենց պետության ազդեցության մեծացմանը պիտի ամեն գնով փորձեն պահպանել ՄԱԿ-ը ոչ թե որպես ՖԻԿՏԻՎ կառույց, այլ որպես իրական գործող կազմակերպության ձևով:
![]() |
newarmenian |
Այսօր ԱՄՆ-ին լուրջ հակակշիռ հանդիսացող երկրների թիվը սահմանափակ է: Դրանք Ռուսաստանն ու Չինաստանն են: Նրանք պարտավոր են ուղակիորեն օժանդակել ՄԱԿ-ին ամեն ձևով և թույլ չտան ԱՄՆ-ի հետագա ազդեցության ոլորտի ընդլայնմանը երկրի վրա:
Ինչպիսին կլինի աշխարհը վաղը կախված է բոլորից: Եվրոպան այսպիսի քայլերով գնում է դեպի անդունդ և հեռու չէ այն ժամանակը երբ Եվրոմիությունը կհայտնվի սոցիալական ճգնաժամի մեջ: Արդեն նշանները առկա են Հունաստանում, Իսպանիայում, Կիպրոսում, Իտալիայում, Պորտուգալիայում: Հետևաբար հնարավոր է անգամ սեփական շահին տուրք տալով Եվրոպան սկսի ոտնահարել շատ ու շատ երկրների իրավունքոը: Բնականաբար դա հակամարդկային գործողություն կորակվի և ՄԱԿ-ը նույնպես կդատապարտի Եվրոմիությանը: Բնականաբար Եվրոմիությունը ևս կսկսի միանալ ԱՄՆ-ին իր միակենտրոն աշխարհի ստեղծմանը բնականաբար դրա դիմաց պահանջներ ներկայացնելով:
by newarmenian
пятница, 15 ноября 2013 г.
Հաղթում է ուժեղը և ոչ արդարը-Խաղաղությունը լոկ ընդմիջում է ահագնացող նոր պատերազմի...?!
![]() |
newarmenian |
Ժողովուրդների պատմությունը այլ բան չէ քան իրենց գոյամարտի, իրենց հաղթությունների եվ պարտությունների պատմությունն է:
Պատերազմներն են օրօրել մարդկության մանկությունը և ոչ խաղաղությունը, որը բնական վիճակ չի եղել, այլ պատերազմների կարճատև դադար միայն:
Աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը:"Մի զինվոր սպանում է Արքիմեդին":
Հաղթում է ուժեղը և ոչ արդարը:
Վայ թույլերին:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
![]() |
newarmenian |
Երբ հայերին վռնդում էին սեփական հողից, բնական է որ արդարը մենք էինք և տերը այդ հողի ոչ թե թաթարներն էին, ոչ թե թուրքերն էին այլ մենք էինք, սակայն մենք թույլ էինք... Թույլ էինք այնքան որ չեինք կարողանում անգամ պաշտապնել սեփական երեխային...
Եվ սակայն վերջապես 1990ականներին մենք հասկացանք մի բան... Մարդիկ թքած ունեն դու ճիշտ ես թե ոչ...Մարդկանց միայն շահն է հետաքրքրում և եթե միայն ապավինենք արդարությանն ու մարդկանց ողորմածությանը ապա կպարտվենք եվ միգուցե պատմության էջերը այլևս չգրեն անգամ որ եղել է ՀԱՅ անունով մի ազգ...Պատմությունը իրոք կերտում են նրանք ովքեր ապավինում են սեփական ներուժին և ոչ թե ուրիշի ողորմածությանը...Ուզում ենք ապրել ? Ուրեմն պետք զենք բռնել իմանանք...Ուզում ենք բարեկեցիկ ապրել?Ուրեմն ճիշտ նշան բռնել պետք է իմանանք...Ուզում ենք հաղթել?Ուրեմն թշնամուն սպանել խիտի իմանանք...
by newarmenian
среда, 13 ноября 2013 г.
Мы Танцевали а они умирали...Ну и что?-ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՆՐԱՆՑ!
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՆՀԱՅՏԸ-
ՍԻՐԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԶՈՀ Է ԳՆԱՑԵԼ ԱՐԴԵՆ 100 000 ՄԱՐԴ: ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ...ՈՒմ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ?ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ?...ԱՐԴԵՆ ՍԻՐԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՒՈՒՆԸ ՇՈՒՐՋ 350 000 000 000(350 միլիարդ) $ Վնաս է կրել...
![]() |
newarmenian |
ԵՎ ՆՈՐԻՑ ԵՄ ԿՐԿՆՈՒՄ ԶԱՐՄԱՆԱԼԻՆ ԱՅՆ Է ՈՐ ՇԱՏԵՐԸ ՀԱՄԱԿՐԱՆՔՈՎ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԹԵ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՈՐԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱԿԱՔՐԻՔՍՏՈՆԵԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ ԵՎ ԹԵ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐԻ ԿԱՐԳԱԽՈՍՆ Է - ԵԹԵ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԼԱՎ Է ՈՒՐԵՄՆՕՐԻՆԱԿԱՆ Է-:
ԱՅՍՊԻՍՈՎ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՎՔԵՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՀՈՒՄԱՆԻԶՄԸ, ՈՎՔԵՐ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱԿԱԴՐՎԵԼ ԱՅՍ ՉԱՐԻՔԻՆ...
newarmenian
Подписаться на:
Сообщения (Atom)